Home / Հայաստան / Պուտինը հրաժեշտ է տվել հայազգի լեգենդար հետախույզին

Պուտինը հրաժեշտ է տվել հայազգի լեգենդար հետախույզին

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը եկել է Տրոեկուրովսկի գերեզմանատուն` հրաժեշտ տալու հայազգի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, ով մահացավ հունվարի 9-ին կյանքի 88-րդ տարում:

Վլադիմիր Պուտինի հետ է եղել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը: Վարչապետը ցավակցություն է հայտնել և ծաղիկներ դրել դագաղին: Նա նաև ցավակցական նամակ է հղել հետախույզի ընտանիքին` նշելով, որ Վաչդանյանը ամենաբարձր դասի հետախույզ էր:

Հետախուզությունում Վարդանյանը սկսել է աշխատել երիտասարդ տարիքում: Իսկ երբ 19 տարեկան էր, նրան հաջողվեց կանխել Թեհրանյան կոնֆերանսի ժամանակ նախապատրաստվող հարձակումը Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի վրա: Վարդանյանի հետախուզական խմբին հաջողվել է Իրանում ավելի քան 400 գերմանացի լրտեսների հայտնաբերել: