Home / Հայաստան / Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը քիչ չէր վարձատրվում, պնդում է գործատուն

Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը քիչ չէր վարձատրվում, պնդում է գործատուն

Քաջարանում նախորդ շաբաթ ինքնասպանության փորձ կատարած 23-ամյա երիտասարդը ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում է աշխատում և այնքան ցածր աշխատավարձ է ստանում, որ ստիպված դիմել է այդ քայլին, գրում է aravot.am-ը:

Կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կայքի հետ զրույցում հաստատել է, որ երիտասարդը իրենց մոտ է աշխատում, սակայն, տնօրենի խոսքով, նա իր աշխատանքի դիմաց քիչ գումար չէր ստանում:

«Էդ տղան որբ տղա է, 2008-ին եկել է մեզ մոտ, մեկը միջնորդել է, ընդունել ենք աշխատանքի, միջին աշխատավարձը հանել տվեցի անմիջապես, երբ լսեցի նման բան: 160 հազար աշխատավարձ է ստանում, դա սկսնակ բանվորի համար քիչ չի, ու տենց բան էլ չկա, սուտ ա, եթե նման բան լիներ, է, մի անգամ կգար, կդիմեր: Մեզ մոտ տենց կարգ կա, որ ամբողջ մարզի տարածքում սրտի վիրահատությունները, լինի Քաջարանում թե ուրիշ տեղ, լինի ջահել թե պառավ, դիմություն թե ընդդիմություն, բոլորի ուղեգրերը կոմբինատն է տալիս: Գիտեք, Նորք-Մարաշում երկու-երեք միլիոն են արժենում վիրահատությունները: Գալիս են, ուղեգիրը ձեռքին, գիտեն, որ եթե մեր մարզից ա, ուղեգիրը ուղարկում են`փողը  նախօրոք վճարված ա», – ասել է Հակոբյանը: