Home / Հայաստան / Facebook-ը թույլ կտա օգտատերերին մահից հետո կայքում «ակտիվ մնալ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Facebook-ը թույլ կտա օգտատերերին մահից հետո կայքում «ակտիվ մնալ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական կայքը այսուհետ հնարավորություն է ընձեռում օգտատերերին «ակտիվ մնալ» կայքում  անգամ մահից հետո: «Եթե ես մեռնեմ» («If I die») համակարգը թույլ է տալիս «վերջին խոսքերն» ասել համացանցի ընկերներին` տեսանյութ ձայնագրելով և տեքստային հաղորդագրություն գրելով:

Այնուհետև անհրեժեշտ է պարզապես նշել երեք «ամենավստահելի անձանց», որոնց իրավունք է տրվում հետագայում փաստել օգտատերի մահը (trusters): Տեքստային հաղորդագրությունը և տեսանյութը կհրապարակվի միայն օգտատիրոջ մահից հետո և միայն այն ժամանակ, երբ երեք «վստահելի անձինք» կայքում հաստատեն տվյալ օգտատիրոջ մահը: Դրանից հետո մնացած ընկերներն էլ հնարավորություն կստանան տեսնել հանգուցյալի վերջին հաղորդագրությունը և մեկնաբանություններ անել: