Գլխավոր / Հայաստան / Բերլուսկոնին կարող է վաճառել «Միլանը»

Բերլուսկոնին կարող է վաճառել «Միլանը»

Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնին դիտարկում է «Միլան» ակումբի վաճառքի հարցը, քանի որ այլևս չի ցանկանում գումարներ ծախսել ակումբի զարգացման համար, գրում է «Ինտերֆաքսը»`հղում կատարելով իտալական «Կուոտիդիանո» պարբերականին:

Բերլուսկոնիի շրջապատի աղբյուրները նշում են, որ նրան նման քայլի գնալու է դրդել «Միլանի» դժվար ֆինանսական վիճակը, որի պարտքերը, որոշ գնահատականների համաձայն, տարեկան 75-110 մլն եվրո են կազմում: Այս պարտքերի փոխհատուցմամբ էլ հենց զբաղվում է Բերլուսկոնին:

«Կուոտիդիանո» պարբերականի կարծիքով` Իտալիայի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում, և տեղի գործարարները դժվար թե հետաքրքրվեն «Միլանը» Բերլուսկոնիից գնելու հնարավորությամբ: «Այդ իսկ պատճառով տեղի երկրպագուները պետք է հուսան, որ «Միլանը» կվաճառվի որևէ հարուստ արաբ էմիրի կամ էլ Բերլուսկոնիի ռուսաստանյան ընկերներից մեկին»: