Home / Հայաստան / Գյումրիում գտնված կնոջ դին գազանների կողմից հոշոտված է եղել

Գյումրիում գտնված կնոջ դին գազանների կողմից հոշոտված է եղել

Հունվարի 20-ին, ժամը 12.00-ին Գյումրի քաղաքի ծայրամասում՝ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում հայտնաբերված  21-ամյա Մարի Դավթյանի դին ոչ միայն այրված է եղել, այլև՝ գազանների կողմից հոշոտված: Այս մասին  «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությանը հայտնել են  Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Շիրակ կենտրոն»-ի տեղեկություններով ՝ 21- ամյա կինն ապրում  էր մի խարխուլ տնակում, ծայրահեղ աղքատ վիճակում, նա միայնակ խնամում էր իր 10 ամսեկան երեխային: Մայրը երկարատև անկողնային հիվանդ է եղել և մահացել է մի ամիս առաջ: Մահացածը ունի նաև կրտսեր` 13-ամյա քույր, որը ներկայումս գտնվում է մանկատանը:

Լուսանկարը` shirakcentre.org