Home / Հայաստան / Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կրկին հետաձգվում է

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կրկին հետաձգվում է

Ստեփանակերտի օդանավակայանի բացումը կրկին հետաձգվում է մի քանի ամսով, հղում կատարելով իր լավատեղյակ աղբյուրների վրա գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:

Թերթը հիշեցնում է, որ օդանավակայնի բացումը հետաձգվել է արդեն մի քանի անգամ: Այն պետք է գործարկվեր անցյալ տարվա մայիսի 9-ին, ապա` աշնանը, սակայն դա տեղի չի ունեցել:

«ՉԻ»-ն նոր հետաձգման պատճառների մասին տեղեկություններ չի հաղորդում: