Home / Հայաստան / Երևանում և Բաքվում շատ են մարդիկ, ում ձեռնտու է հակամարտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում և Բաքվում շատ են մարդիկ, ում ձեռնտու է հակամարտությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Վրաստանն այսօր» կայքը այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև Սոչիում կայացած հանդիպման վերաբերյալ տեսանյութ էր պատրաստել:

«Վերջին քսան տարիների ընթացքում  բազմիցս հակամարտության կարգավորման փորձեր են իրականացվել: Սակայն մինչ այժմ բանակցությունները հստակ արդյունքի չեն հանգեցնում: Հակամարտության շրջանում փոխհրաձգություններն ավելի բարձր են հնչում և շատ ավելի հաճախ, քան քաղաքական գործիչների և դիվանագետների ձայները»,- ասված է տեսանյութում:

Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել նաև քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը. «Ռուսաստանյան և արտասահմանյան դիտորդների կողմից որպես ձախողված   ճանաչված կազանյան հանդիպումից հետո, երևում է ևս մեկ գագաթաժողով անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել, ցույց տալու համար, որ Կազանից հետո գործընթացը չի դադարեցվել: Եվ, ըստ իս, հենց դրանում է կայանում Սոչիի հանդիպման իմաստը»:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բարդություններից մեկը նաև այն է, որ այսօր և Բաքվում, և Երևանում շատ են այն մարդիկ, որոնց ձեռնտու է հակամարտությունը: Ռազմական և քաղաքական վերնախավերը փորձում են հավելյալ դիվիդենտներ շահել` իրենց հարևաններին շուրջ մշտական և անհաշտ թշնամու կերպար ստեղծելով: Իսկ ցանկացած խաղաղարար նախաձեռնություն խլեցվում է երկու կողմերի ագրեսիվ հռետորաբանությամբ և մնում է տեղեկատվական դաշտից դուրս: