Home / Հայաստան / Նոր ավտոբուսներն արդեն բաշխվում են ըստ երթուղագծերի. քաղաքապետ

Նոր ավտոբուսներն արդեն բաշխվում են ըստ երթուղագծերի. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարել է շարունակել ամենօրյա հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար այդ աշխատանքներում կներգրավվեն նաև հասարակական կազմակերպությունները:

Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրված ավտոբուսներին, ապա դրանց առաջին խմբաքանակի` թվով 139 ավտոբուսի բաշխումը ըստ երթուղագծերի արդեն ընթացքի մեջ է: Քաղաքապետը հանձնարարել է փաստաթղթային վերջնական ձևակերումներից հետո ավտոբուսները ներառել երթուղային նոր ցանցում: