Home / Հայաստան / Թեղուտի մասին փաստաթուղթը ԵԽԽՎ-ում ստորագրել են 44 երկրների ներկայացուցիչներ

Թեղուտի մասին փաստաթուղթը ԵԽԽՎ-ում ստորագրել են 44 երկրների ներկայացուցիչներ

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր Վեհաժողովում շրաջանառության մեջ է դրել «Թեղուտի տեխնածին էկոլոգիական աղետի ծրագիրը» կոչվող փաստաթուղթ:

Փաստաթղթում ասված է, որ ՀՀ կառավարությունը  չի կատարում իր միջազգային պարտականությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածով, Օրհուսի միջազգային կոնվենցիաներով և  ՀՀ  օրենքներով:

Փաստաթուղթը  ահազանգում է նաև, որ անկախ փորձագետների գնահատմամբ՝ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ բնությանը հասցված վնասը անչափելի կլինի, քանի որ ոչ միայն հազարավոր հեկտար անտառ ու «Կարմիր գրքում» ընդգրկված կենսաբազմազանություն կոչնչանա, այլև մոտ 500 մլն տոննա ծանր մետաղներով և մոտ 600 մլն տոննա այլ տեսակի թափոններ կարտադրվեն։

Փաստաթուղթը ստորագրել են ԵԽԽՎ անդամներ 44 երկրներից: