Home / Հայաստան / Լավագույն մրցաշարը. Արոնյանը շարունակում է հաղթարշավը Հոլանդիայում

Լավագույն մրցաշարը. Արոնյանը շարունակում է հաղթարշավը Հոլանդիայում

Շախմատային առաջատար մասնագետներն արդեն այն կարծիքն են հայտնում, որ հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանն իր կյանքի լավագույն մրցաշարն է անցկացնում հոլանդական Վեյկ-ան-Զեեի «Թաթա Սթիլ» շախմատային գերմրցաշարում: 10-րդ տուրում Արոնյանը սևերով պարտության մատնեց Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիին: Արոնյանին հաղթանակի համար 43 քայլ պահանջվեց:

Այժմ Լևոնը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Միակ շախմատիստը, ով դեռ տեսնում է Արոնյանի թիկունքը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է, ով հետ է մնում հայաստանցի գրոսմայստերից 1 միավորով: Երրորդ տեղը կիսում են նորվեգացի Մագնուս Կառլսենը և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ովքեր վաստակել են 6 միավոր:

Վաղն Արոնյանը սպիտակներով խաղալու է մրցաշարի հետնապահ չեխ Դավիթ Նավարայի հետ: