Home / Հայաստան / Մոսկվայի հայերը միացել են Թեղուտի համար մղվող պայքարին

Մոսկվայի հայերը միացել են Թեղուտի համար մղվող պայքարին

2012 թ. հունվարի 27-ին ժամը 19:00-ին Մոսկվայի «Պոկրովսկիյե Վորոտա» մշակույթային կենտրոնում տեղի կունենա հանդիպում Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ: Հանդիպումը նվիրված է Հայաստանում բնապահպանական քաղաքացիական պայքարին, մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանությանը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Ժամ» ամսագիրը, «Մենք» մշակույթային կենտրոնը և «Պոկրովսկիեյ Վորոտա» կենտրոնը: