Home / Հայաստան / Թուրքիայի առաջին տիկինը «թշնամություն» է անում Ֆրանսիայի դեսպանի տիկնոջ հետ

Թուրքիայի առաջին տիկինը «թշնամություն» է անում Ֆրանսիայի դեսպանի տիկնոջ հետ

Թուրքիայի և Ֆրանսիայի միջև կոնֆլիկտը աստիճանաբար ավելի է սրվում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող  օրինագծի պատճառով:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կինը` Հայրունիսա Գյուլը, Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կնոջը Սաբինա Բիլին ցուցադրաբար չի հրավիրել Անկարայում դեսպան կանանց, և դեսպանների կանանց համար տրվող ավանդական ընդունելությանը:

Գյուլը ելույթ կունենա միջոցառման ժամանակ. միջոցառմանը կմասնակցեն 90 հյուրեր:

Ֆրանսիայի դեսպան Լորեն Բիլը  կոչ է արել Թուրքիային հանգստություն պահպանել և խոստացել է անել ամեն հնարավորը` երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: