Home / Հայաստան / Երաժշտություն ուսումնասիրելը պաշտպանում է հիշողության և լսողության կորստից

Երաժշտություն ուսումնասիրելը պաշտպանում է հիշողության և լսողության կորստից

Նոր գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտություն ուսումնասիրելը և երաժշտական գործիքի տիրապետելը բազմակողմանի դրական ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա, մասնավորապես, ուղեղի աշխատանքի, գրում է ABC News-ը:

Այն կարող է կարգավորել ուղեղի աշխատանքը` կենսաբանորեն և նյարդաբանորեն զարգացնելով դրա գործունեությունը և պաշտպանելով այն ժամանակի ընթացքում տեղի ունեցող որոշ վնասվածքաբեր ազդեցություններից:

Ամերիկյան Էվինսթոն քաղաքի համալսարանի Նինա Կրաուզերի լաբորատորիայի գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես է երաժշտությունը տարիների ընթացքում ազդում մարդու ուղեղի վրա, և վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երաժիշտները շատ ավելի քիչ են տառապում տարիքային հիշողության կորստից, լսողական համակարգի թուլացումից, քան երաժշտության հետ կապ չունեցող մարդիկ: Սա թերևս առաջին գիտական փորձն է, որը ապացուցում է, որ  երկար տարիների երաժշտական փորձը դրական է ազդում ծերացման գործընթացի վրա: