Home / Հայաստան / Մանեն, Միլենան, Մարին, Նարեկը, Գոռը, Հայկը նորածինների տարածված անուններն են

Մանեն, Միլենան, Մարին, Նարեկը, Գոռը, Հայկը նորածինների տարածված անուններն են

2011 թվականին Հայաստանում 23 160 տղա և 20 287 աղջիկ է ծնվել: Հայաստանում աղջիկներին տրվող ամենից հաճախ անուններն են` Մանե, Միլենա, Մարի, էլեն, Նարե, Անի, Աննա, Անահիտ, Մերի, իսկ տղաներինը` Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա նշել է, որ նույն թվականին մահացության թիվը կազմել է 28.030, որից 14.650-ը` տղամարդիկ են: Հայաստանի  բնակչությունը 2011 թվականին աճել է 15.417-ով:

Չնայած դրան, 2010-ի համեմատ թվականի համեմատ 2011-ին ծնելիությունը 1400-ով պակաս է եղել, իսկ մահացության թիվն ավելացել է 109-ով:

Կույումջյանի խոսքով` Հայաստանում նաև գրանցվել է կենդանի ծնված երեխաների թվի 3,1%-ով նվազում։ Մեռելածնությունների թիվը կազմել է 853 դեպք:

Բանախոսը նշել է նաև, որ ամուսնության գրանցումները 2011-ին 8.6%-ով աճել են: 6.4%-ով աճել է նաև ամուսնալուծությունների թիվը. 2011 թվականին գրանցվել է 3188 ամուսնալուծություն: