Home / Հայաստան / 18 տարվա ազատազրկում` միասեռական աղջկան քարկոծելով սպանելու համար

18 տարվա ազատազրկում` միասեռական աղջկան քարկոծելով սպանելու համար

Հարավաֆրիկյան Հանրապետության 4 բնակիչներ 18 տարվա ազատզրկման են դատապարտվել 2006 թվականին 19-ամյա միասեռական աղջկան քարկոծելու միջոցով մահվան հասցնելու համար:

Դատարանը վճռել է, որ տղամարդիկ սպանել են Զոլիսվա Նկոնյանային բացահայտորեն միասեռական կյանքով ապրելու պատճառով: Դատարանի առջև հավաքված մարդիկ դատավճռից հետո տոնում էին և պարում:

Եվ թեև սահմանադրությունը պաշտպանում է մարդկանց իրավունքները, այդուհանդերձ, այստեղ տարածված է հոմոֆոբիան: