Home / Հայաստան / Ամուսինների ռոմանտիկ արարքները չեն ուրախացնում կանանց

Ամուսինների ռոմանտիկ արարքները չեն ուրախացնում կանանց

Սննդի արտադրությամբ զբաղվող Kellogg’s ընկերությունը որոշել է պարզել, թե ինչպես են կանանց վրա ազդում ամուսինների ռոմանտիկ արարքները: Պարզվել է, որ երեկոյան անակնկալ ծաղկեփունջը կամ ընթրիքի հրավերը բոլորովին էլ չեն ստիպի կնոջը երջանկությունից կորցնել գլուխը: Ընդհակառակը, նրանում անմիջապես կասկածի որդը բույն կդնի, գրում է medikforum.ru կայքը:

Հետազոտողները պարզել են, որ կանանց երկու երրորդը սկսում է ինչ-որ վատ բան կասկածել, երբ ամուսինը կամ զուգընկերը փոխում է պահվածքը և փորձում է իրեն «ասպետի» պես դրսևորել: Կանանց գլխում մութ մտքեր են ծնվում անկողնում մատուցված նախաճաշից կամ օրինակ անակնկալ նվերից:

Վտանգավոր է նաև փորձել օգնել կանանց տնային գործերում, որովհետև նրանք անմիջապես մտածում են, որ ամուսինը «ձախ է գնացել» և այդկերպ փորձում է մեղքերը քավել:

Ի դեպ, հարցվածների մեկ երրորդը համաձայնել են աչք փակել ամուսնու «թեթև սիրավեպերի» վրա, եթե նա հետագայում շատ ավելի քնքուշ վարք դրսևորի իր երկրորդ կեսի նկատմամբ: