Home / Հայաստան / Sony-ն հրապարակել է լուսանկարչության միջազգային մրցույթին ներկայացված ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Sony-ն հրապարակել է լուսանկարչության միջազգային մրցույթին ներկայացված ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Լուսանկարչության միջազգային Sony World Photography Awards մրցույթի կազմակերպիչները հրապարակել են այս տարի եզրափակիչ փուլ դուրս եկած լուսանկարները: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մրցույթին մասնակցել են և պրոֆեսիոնալ լուսանկարիչներ և սիրողներ: Մրցույթը տարբեր անվանակարգեր ունի, ինչպես օրինակ «Վայրի բնություն», «Բնապատկեր» , «Ճարտարապետություն» «3D պատկեր» և այլն: Մրցույթի հաղթողները հայտնի կդառնան ապրիլին Լոնդոնում:

Sony World Photography Awards-ի հաղթողները դրամական պարգևներ կստանան (25,000 դոլար պրոֆեսիոնալները, և 5,000 դոլար սիրողները ) և Sony լուսանկարչական տեխնիկա և այլ նվերներ: