Home / Հայաստան / Գարնանից հայաստանցիները ավելի հաճախ և ավելի շատ կթռչեն Իսրայել

Գարնանից հայաստանցիները ավելի հաճախ և ավելի շատ կթռչեն Իսրայել

Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը պայմանագիր է կնքել իսրայելական «Էշետ Տուր» տուրօպերատորի հետ, և ընթացիկ տարվա ապրիլից Երևան-Թել-Ավիվ շաբաթական երկու թռիչքներ կիրականացվեն: Այժմ «Արմավիան» շաբաթական մեկ թռիչք է իրականցնում` մոտ 50 ուղևորներ փոխադրելով Իսրայել:

Նշենք, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթներ սկսել են իրականացվել 2010 թվականի մարտից: Չվերթի տևողությունը 2 ժամ է: Այժմ «Արմավիան» խոստանում է շահագործել 130 մարդ փոխադրելու հնարավորություն ունեցող ինքնաթիռներ:

IzRus-ը հայտնում է, որ «Էշետ Տուրը» նախատեսում է նաև տուրիստական փաթեթներ առաջարկել դեպի Հայաստան: