Home / Հայաստան / Երկու թոշակառու կանայք ինքնասպան են եղել Երևանում

Երկու թոշակառու կանայք ինքնասպան են եղել Երևանում

Այսօր՝ փետրվարի 7-ին, ինքնասպանության 2 դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես aravot.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում 67-ամյա Տատյանա Անդրեյչիկովան, ով բնակվում է Նժդեհի 18 շենքում, իրենց շենքի տան շքամուտքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Մինչ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ–քննչական խումբը նշված վայրում քննչական գործողություններ էր կատարում, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում։

Ժամը 14.00-ի սահմաններում 62-ամյա Շուշանիկ Ջագարյանը, ով բնակվում էր Վերին Շենգավիթ 2 փողոցի 2-րդ շենքում, իր կյանքին վերջ տալու նպատակով 6-րդ հարկից իրեն ցած է նետել։

2 դեպքերով էլ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ինքնասպան եղած երկու կանայք թոշակառուներ են եղել։