Home / Հայաստան / Air France-ում գործադուլը հայաստանյան չվերթների վրա չի անդրադարձել

Air France-ում գործադուլը հայաստանյան չվերթների վրա չի անդրադարձել

Air France ավիաընկերության անձնակազմի գործադուլը չի տարածվում Հայաստան իրականացվող չվերթների վրա: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են ընկերության մոսկովյան ներկայացուցչությունում:

Air France-ը երեքշաբթի չեղյալ է հայտարարել իր հեռավոր չվերթների ուղիղ կեսը, ինչպես նաև եվրոպական երկրներ չվերթների 30 տոկոսը: Ըստ ներկայացուցչության մամուլի ծառայության` Հայաստանն այդ երկրների թվում չէ:

Ուղևորները նախապես sms հաղորդագրությունների և էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվել են գործադուլի մասին: