Home / Հայաստան / Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են

Փետրվարի 8-ի` ժամը 17.30-ի դրությամբ փակ է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի` Արագյուղ-Բուժական հատվածը:

Սաստիկ բուքի պատճառով դժվարանցանելի է Մարալիկ-Լանջիկ հատվածը:

Ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են Գյումրի-Աշոցք, Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածները:

Սաստիկ բուքի պատճառով շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:

Չնայած ձյան առատ տեղումներին, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը: