Home / Հայաստան / Չինաստանի իշխանությունները ցանկանում են անուններով ճանաչել բլոգերներին

Չինաստանի իշխանությունները ցանկանում են անուններով ճանաչել բլոգերներին

Չինաստանի համացանցի օգտատերերին պաշտոնական վերջնագիր է ներկայցվել, մինչ մարտի 16-ը նրանք պարտավոր են հայտնել իշխանություններին իրենց իրական անունները: Առանց այս պայմանի նրանք կզրկվեն ցանցում որևէ նյութ տեղադրելու և էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու իրավունքից: Այս մասին իր բլոգում հայտնում է Տոկիոյում գտնվող ռուսաստանցի լրագրող Վասիլի Գոլովնինը:

Ըստ նրա` նոր օրենքը, ինչպես հայտարարվել է Պեկինում, տարածվում է ողջ բլոգոսֆեռայի վրա:

Նախորդ տարվա վերջից նման օրենք արդեն իսկ գործում էր Պեկինում և մի շարք այլ խոշոր քաղաքներում: Սակայն մինչև այժմ բջջային հեռախոսի համար հայտնել և անձը հաստատող փաստաթուղթ անհրաժեշտ էր միայն նոր գրանցման դեպքում: Իսկ այժմ գաղտնիությունը վերացվում է արմատապես և համընդհանուր ձևով:

Պեկինի ինտերնետ-տեղեկատվության վարչության ղեկավարությունը պարզաբանել է այս որոշումը: Ըստ նրանց` իրական անունների համակարգը «թույլ կտա բարձրացնել վստահության մակարդակը, կանխել բանբասանքների և կեղծ տեղեկատվության տարածումը»:

Լրագրողը, սակայն, կարծում է, որ այս նորամուծությունն ավելի շատ ուսուցողական կամ հոգեբանական իմաստ ունի, քանի որ ցանկության դեպքում իշխանությունները նախկինում էլ կարող էին իմանալ ուզած բլոգերի կամ օգտատերի մասին ցանկացած տեղեկատվություն: