Home / Հայաստան / 3-ամյա Էդգարն ընկել է բազկաթոռից ու տեղում մահացել

3-ամյա Էդգարն ընկել է բազկաթոռից ու տեղում մահացել

Երեկ՝ փետրվարի 7-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ինչպես «Առավոտին» հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում իրենց տանը 3-ամյա Էդգար Ստեփանյանը վայր է ընկել բազկաթոռից և տեղում մահացել։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։