Home / Հայաստան / «Իշխանությունը Պետերբուրգից է գալիս». Պուտինն ու Մեդվեդևը ավանակին են թամբել (ՖՈՏՈ)

«Իշխանությունը Պետերբուրգից է գալիս». Պուտինն ու Մեդվեդևը ավանակին են թամբել (ՖՈՏՈ)

Փետրվարի 9-ին Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ Պետերբուրգի «Գոստինի դվոր» առևտրային կենտրոնի համալիրում հայտնվել են երկրի երկու առանցքային քաղաքական գործիչների մոմե արձանները: «Գոստինի դվորի» մոմե արձանների թանգարանում ներկայացվել են նախագահ Դմիտրի Մեդվեդևին և վարչապետ Վլադիմիր Պուտինին ներկայացնող միանգամից մի քանի ստեղծագործություններ, գրում է պետերբուրգյան Fontanka կայքը:

Դրանցից մեկում Մեդվեդևն ու Պուտինը նստած են ավանակի վրա`փորձելով տրորել կաշառակերության օձին և մասնակցում են կաշառակերի գլխատմանը:

Կայքը նշում է, որ Դմիտրի Մեդվեդևի կերպարն առաջին անգամ հայտնվել է այս թանգարանում կրկին նախագահական ընտրություններից առաջ`2008 թվականին:

Այն ժամանակ նախագահի թեկնածուն կանգնած էր Անատոլի Սոբչակի (Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետը) և Վլադիմիր Պուտինի ֆիգուրների միջև: «Դրանով մենք ցանկանում էինք ցույց տալ, որ իշխանությունը մեզ մոտ Պետերբուրգից է գալիս»,-պարզաբանել է թանգարանի ներկայացուցիչ Իրինա Տիխոնովան: