Home / Հայաստան / Ձյունը կաթվածահար է արել Հայաստանում երթևեկությունը

Ձյունը կաթվածահար է արել Հայաստանում երթևեկությունը

Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Արմավիրի մարզում` Արմավիր-Բագարան, Շիրակի մարզում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Շիրակավան-Իսահակյան հատվածը, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները, Սևանի և Մարտունու, Վարդենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Կալավան-Դպրաբակ, Աղբերք-Ճամբարակ ճանապարհները,  Արագածոտնի մարզում` Ոսկեթաս-Զովասար-Գառնահովիտ, Վերին Բազմաբերդ-Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր, Ապարանի միջհամայնքային ճանապարհները:

Շիրակի մարզում` Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում, Ամասիա, Աշոցք տարածաշրջաններում, Արագածոտնի մարզում` Թալինի տարածաշրջանում առկա է քամու ուժգնացում, ձնաբքի վտանգ:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են. Սյունիքի մարզում` Մեղրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ը, Գեղարքունիքի մարզում` Գեղամասար-Ծափաթաղ, Շատջրեք-Ջաղացաձոր, գլխավոր մայրուղուց-Կութ ճանապարհահատվածները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: