Home / Հայաստան / Մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

Մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

Փետրվարի 11-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ փակ են Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Գյումրի-Ջաջուռ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

Բուք է Գյումրի-Աշոցք ճանապարհին և Բաղրամյանի տարածաշրջանում, հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:

Արտակարգ  իրավիճակների նախարարության տվյալներով` ժամը 11:00-ի դրությամբ փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում  միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է  2 կմ հատված:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական բոլոր ճանապարհները: