Home / Հայաստան / Ավանդական խախտումները կան, բայց ծեծկռտուքից հաջողվում է խուսափել. պատգամավոր

Ավանդական խախտումները կան, բայց ծեծկռտուքից հաջողվում է խուսափել. պատգամավոր

Հետևելով այսօր Հրազդան քաղաքում տեղի ունեցող ընտրական գործընթացին՝ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանի վստահված անձ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոյանը եկել է այն եզրակացության, որ բոլոր ադմինիստարտիվ ռեսուրսները օգտագործվել են  գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմից:  Այս տեսակետը պատգամավորը հայտնել է  Epress.am-ի հետ զրույցում:

«Բոլոր ավանդական ընտրախախտումներն այս անգամ էլ են իրականացվում, միայն, բարեբախտաբար, ծեծկռտուքներից դեռ հաջողվում է խուսափել, քանի որ Սասուն Միքայելյանի վստահված անձերը պատշաճ վերահսկողություն են իրականացնում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Ընտրախախտումներին անդրադառնալով` Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ շատ են եղել դեպքերը, երբ քվեարկողները խնդրել են միասին քվեարկել` պատճառաբանելով, թե վատ են տեսնում, սակայն քվեաթերիկի վրա շատ հանգիստ կարողացել են քվեարկությունը անել:

Արմեն Մարտիրոսյանը պատմել է նաև, որ  լրագրողները հայտնաբերել  են անուն-ազգանուններով ցուցակ, որտեղ  անունների դիմաց դրված են եղել պլյուս-մինուս նշաններ. որոշ մարդկանց անունների առջև գրված է եղել «սասունական», որոշների դիմաց՝ «անհրաժեշտ է օգնել»:

«Տեղամասերից մեկում երկու քվեարթերթիկներ  միանգամից  քվեատուփը գցելու փորձ է արվել, սակայն դա նկատել է Սասուն Միքայելյանի  վստահված անձը և անվավեր է  համարել քվեաթերթիկները», – ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորը տեղեկություն ուներ նաև, որ որոշ քաղաքացիներ նեղացել են, թե ինչու իրենց ընտանիքների ոչ բոլոր անդամներին են ընտրակաշառք բաժանել:

Հրազդանի  ընտրությունները որպես դիտորդ հետևող իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս մեզ հայտնել է ընտրական գործընթացի օրնական կարգը խոչընդոտող միջադեպերի մասին: Իրավապաշտանն ասել է, որ 25/06 ընտրատարածքում ներկայիս Արամ Դանիելյանի  վստահված անձը թույլ չի տվել հավատարմագրված լրագրողին  նկարահանում անցկացնել ընտրատարածքում:  Այս միջադեպը,  Սաքունցի խոսքով, նկատել են  հանձնաժողովի նախագահը և թույլ տվել լրագրողին մտնել ընտրատարածք:

Տեղեկացնենք նաև, որ ընտրությունների ընթացքին հետևում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը և ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակից  արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները: