Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավարը՝ ամենամեծ խախտման մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Սասուն Միքայելյանի շտաբի ղեկավարը՝ ամենամեծ խախտման մասին

Հրազդանում քաղաքապետի ընտրություններում ամենամեծ խախտումը մինչ այս պահն ընտրական օրենսգրքի  66-րդ հոդվածի 4-րդ  մասի խախտում է:  Այս   տեսակետը մեր հետ զրույցում հայտնել է Հրազդանի քաղաքապետի  թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Հակոբ Ավագումյանը:

Ավագումյանը տեղեկացրել է, որ երեկ, երբ ընտրատարածքային հանձնաժողովը բաժանել է ընտրական պարագաները, քվեաթերթիկները, այն չի տրամադրել կնիքները` անձնագրերը կնքելու համար:

Ըստ Ընտրական օրենսգրքի 61 հոդվածի` կնիքը պետք է պարտադիր դրվի յուրաքանչյուր անձնագրի մեջ: Կնիքները  բերելու համար երեկ Սասուն Միքայելյանի շտաբը դիմել է Ընտրական հանձանժողով, որը մերժել է շտաբի պահանջը: Շտաբը դիմել է նաև Վարչական դատարան, որ ևս մերժել է պահանջը: Ըստ Հակոբ Ավագումյանի`դատարանի բերած պատճառաբանությունը բացարձակապաես անհիմն է:

«Օրենսգրքի 66 հոդվածի 5 մասով հստակ գրված է թանաքի որակի մասին, որ այն պետք է ցնդի 12 ժամվա ընթացքում: Օրենքի այդ կետը սկսելու է կիրառվել  խորհրդարական ընտրություններից հետո:  Մեզ տված պատասխանի մեջ գրել են, որ չորրորդ կետը, անձնագրերում կնիք դնելու մասին, կիրառվելու մայսիսից հետո: Այս պատասխանը մեզ չի բավարարում, որովհետև օրենքի իմպերատիվ պահանջն է, որ պետք է ընտրողի անձնագրի մեջ կնիքը պետք է դրվի, թե ինչ թանաքով, դա կարող են կրառել խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- ասել է  Հակոբ Ավագումյանը`սա որակելով ընտրական օրենսգրքի ամենակոպիտ խախտում առ այժմ: Ավագումյանը տեղեկացրել է, որ գրեթե բոլոր տեղամասերում գրանցել են խնդիրներ կապված կնիքների հետ, սակայն միայն մի տեղամասում է տեղամասային հանձնաժողովի նախագահն է համաձայնել փոխել կնիքի թանաքի գույնը, որպեսզի կասկածները վերանան: