Home / Հայաստան / Դատախազը Բերլուսկոնիի համար 5 տարի է պահանջել

Դատախազը Բերլուսկոնիի համար 5 տարի է պահանջել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով դատախազը պահանջել է նրան 5 տարվա ազատազրկման ենթարկել փաստաբան Դեյվիդ Միլզին կաշառք տալու համար:

Չորեքշաբթի տեղի ունեցած դատի ժամանակ դատախազ Ֆաբիո դե Պասկուալեն հայտարարել է, որ «կասկածյալն, անշուշտ մեղավոր է»: Բերլուսկոնիի պաշտպանությունը, Պասկուալեի խոսքով` ամբողջությամբ կեղծ փաստաթղթերի վրա է հիմնված:

Միլանի դատարանը Բերլուսկոնիի վերաբերյալ կոռուպցիոն գործը քննում է 2007 թվականից: Մեղադրող կողմի վարկածի համաձայն, 1997 թվականին մեդիամագնատ, իտալական կառավարության նախկին և ապագա ղեկավարը փաստաբան Միլզին 600 հազար դոլարի կաշառք է տվել: Փոխարենը Միլզը պետք է  արդարադատությունից թաքցներ Բերլուսկոնիի հետ կապված ընկերության հարկերից խուսափելու հանգամանքը

Հիշեցնենք, որ Բերլուսկոնին ներքաշված է նաև մեկ այլ դատական գործի մեջ: Նա մեղադրվում է 17-ամյա մարոկացի աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեջ:

Բացի այդ, լուրեր էին  շրջանառվում, որ ԱՄՆ Պետդեպը Իտալիայի նախկին վարչապետին  ընդգրկել է մարդկանց վաճառքով զբաղվողների ցուցակում: