Home / Հայաստան / Ղարաբաղում զինվորին ծեծում են. ՄԻ գրասենյակն ահազանգ է ստացել

Ղարաբաղում զինվորին ծեծում են. ՄԻ գրասենյակն ահազանգ է ստացել

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ զանգահարած Կարինե Կիրակոսյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի ներկայացուցիչների կողմից: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Facebook-ի էջում:

20-ամյա զինծառայող Կիրակոսյանը օրեր առաջ իրեն զորամասում ծեծելու մասին նույնիսկ տեղյակ է պահել ՔԿՀ-ում պատիժը կրող հորը: Պաշտպանի աշխատակազմը խնդրի հանգամանքները պարզելու նպատակով դիմել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարին:

ՄԻ գրասնեյակի հայտարարության մեջ նշվում է, որ զանգողի անուն ազգանունը փոխված է: