Home / Հայաստան / Սոբչակի «դեմքին հասցրին և խորհուրդ տվեցին շարունակել «Դոմ-2» վարել

Սոբչակի «դեմքին հասցրին և խորհուրդ տվեցին շարունակել «Դոմ-2» վարել

«Երբ փորձեցի աճել և դուրս գալ զվարճացնող ձևաչափից և հպարտանում էի նրանով, որ հետաքրքիր ծրագիր եմ անում, հենց այդ պահին իմ դեմքին են հասցնում և ասում. «Գիտե՞ս ինչ: Շարունակի «Դոմ-2»  (ռուսաստանյան ռեալիթի շոու) վարել: Քո քաղաքական հաղորդումները մեզ պետք չեն»: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Քսենիա Սոբչակը` մեկնաբանելով իր նոր «Պետդեպ» հաղորդումը MTV հեռուստաալիքի եթերից հանելու փաստը:

Սոբչակը հաստատել է, որ ազգայնականության թեմայով Ալեքսեյ Նավալնիի հետ հաջորդ հաղորդումը եթեր դուրս չի գա:

«Այսօր հաղորդումը հանեցին առանց բացատրությունների: Իսկ հաջորդ հաղորդման հյուրը պետք է լիներ  Նավալնին»,- ասել է նա:

Սոբչակի խոսքով` եթերից առհասարակ հանել են հաղորդումը, չնայած նրան, որ այն հասցրել էր եթեր դուրս գալ, մեծ հաջողություն և արձագանք ունենալ: «Այն գովեցին անգամ երկրի լավագույն քննադատները: Եվ իսկապես, հետաքրքիր հաղորդում էր երիտասարդների համար: Շատ ազատ: Եվ ես ամեն ինչ արել էի, որպեսզի ոչինչ չհանվի հաղորդումից», -պատմել է Սոբչակը:

«Բայց ինձ, իհարկե, ցնցեց այն, ինչ տեղի ունեցավ: Գիտեք, ես զանգահարեցի Լյոշա Նավալնիին, և անգամ ասացի: Ասում եմ. «գիտես, այսպիսի քայլերով, անգամ իմ նման չափավոր քաղաքական հայացքներ ունեցող մարդուն, այս իրավիճակը երկրում և այս գրաքննությունը դարձնում է չարամիտ ընդդիմադիր»: Ահա իմ զգացողությունները, այն բանից հետո, երբ ես լավ լրագրողական աշխատանք արեցի , երբ ես փորձում էի ինչ-որ այլ բան անել, բացի նրանից, ինչի համար ինձ քննադատում են: Հենց այդ պահին ,անկեղծ եմ ասում, ուզում եմ խնդրել Լյոշա Նավալնիին ինձ սովորացնել վառելանյութով շշեր պատրաստել», – ասել է հաղորդավարուհին:

Սոբչակը նաև նշել է, որ ֆինանսական միջոցներ գտնելու դեպքում կարող է հաղորդումը կրկին բացել համացանցային տարբերակով: