Գլխավոր / Հայաստան / Հայաստանում տարեկան գրանցվում է 90-100 մանկական քաղցկեղի դեպք

Հայաստանում տարեկան գրանցվում է 90-100 մանկական քաղցկեղի դեպք

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ քաղցկեղի դեպքերը տարեց տարի աճում են: Աճ է արձանագրվում նաև մանկական քաղցկեղի դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմաննասել է մանկական ուռուցքաբան Գրիգոր Բադալյանը:

Նրա խոսքով` Հայաստանում տարեկան գրանցվում է 90-100 մանկական քաղցկեցի դեպք:

«Վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե այդ դեպքերից քանիսն են ավարտվում մահվան ելքով, սակայն մոտ 60-70%-ը բուժվում են», — տեղեկացրել է բանախոսը:

Երեխաների  մոտ ամենահաճախ հանդիպում է արյան քաղկցեղ` ընդհանուր թվի մոտ  30%, ավշային համակարգի քաղցկեղ` 20-25 %, երրորդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղը գլխուղեղի ուռուցքն է:

«Մանկական շրջանում կանխարգելիչ միջոցներն ավելի քիչ են: Մի քանի խորհուրդ կարող ենք տալ:  Պետք է ապրել առողջ ապրելակերպով: Կանայք պետք է զերծ լինեն ալկոհոլ օգտագործելուց, ծխելուց, հեռու մնան ճառագայթող աղբյուրներից»,- ասել է ուռուցքաբանը` հավելելով, որ քաղցկեղով երեխաներ ծննդաբերելու հավանականությունը ոչ միայն կախված է մոր ապրելակերպից, այլև տարիքից. եթե կինը 30-40 տարեկանում է ծննդաբերոմ, քաղկցեղով երեխայի ծննդի հավանականությունը մեծ է. այս մասին վկայում է վիճակագրությունը:

Ուռուցքաբանը ասել է նաև, որ քաղցկեղի դեպքերի թվի աճը պայմանավորված է նաև    էկոլոգիական աղտոտվածությամբ և սննդի վատ որակով:

Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր: Ամեն տարի ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է 175 հազար երեխա, որոնցից 90 հազարը մահանում են: