Home / Հայաստան / Հայաստանը հիասթափված է Վաշինգտոնից. «Նեզավիսիմայա գազետա»

Հայաստանը հիասթափված է Վաշինգտոնից. «Նեզավիսիմայա գազետա»

Օրերս Վաշինգտոնը հրապարակեց 2013 թվականին հետխորհրդային պետություններին հատկացվող ֆինանսական օժանդակության ծավալների մասին տվյալները:

Վերլուծելով իրավիճակը` «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ, հաշվի առնելով Հարավային Կովկասի պայթյունավտանգ իրավիճակը և, հավանաբար, ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում ցուցադրելու նպատակով, ԱՄՆ-ն որոշել է 2013 թվականին օգնել Հայաստանին և Ադրբեջանին հավասարության սկզբունքի հիման վրա` յուրաքանչյուրին 2,7 մլն դոլար հատկացնելով:

«2 մլրդ դոլարի հասնող ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի համար Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը չես ասի Հայաստանի մասին: Եվ, թեև հայկական կողմը իր երախտագիտությունն արտահայտելով, նկատել էր, որ ռազմական կառույցների վիճակը երբեք կախված չի եղել ամերիկյան ֆինանսական ազդեցությունից, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս, որ, կրճատելով, ինչպես արդեն նշվեց, հետխորհրդային երկրներին տրվող օգնության ծավալները, Վաշինգտոնը «հիշել էր» Հայաստանի մեկ այլ տարածշրջանային «ընկերոջ» մասին`  Թուրքիայի` նրան 3,6 մլն դոլար տրամադրելով միջազգային ռազմական կրթության ծրագրի իրականացման համար` հետևյալ բացատրությամբ. «Անկարան շարունակում է աճող դեր խաղալ որպես գլոբար գործընկեր»:

Թուրքիայի նման պետության համար այս գումարները այնքան էական չեն, և այս  ժեստը, հավանաբար, կարելի է դիտարկել որպես ԱՄՆ-ի կոչը Անկարային մոռանալ մի շարք գործոնների մասին, որոնք երկկողմանի հարաբերությունների մեջ տարաձայնությունների տարրեր և փոխադարձ գրգռվածություն են մտցրել»,- գրում է «ՆԳ»-ն: