Home / Հայաստան / Պուգաչյովան ու Մակարևիչը երգում են «Ամենաբարձրահասակ» Պրոխորովի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պուգաչյովան ու Մակարևիչը երգում են «Ամենաբարձրահասակ» Պրոխորովի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանյան հայտնի էստրադային երգչուհի Ալլա Պուգաչյովան և երաժիշտ, «Մաշինա վրեմենի» խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչը  համատեղ երգ են ձայնագրել` ի աջակցություն նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի: Երգը կոչվում է «Ամենաբարձրահասակը»:

«Հաճելի երգ է ստացվել: Բայց գիտեք, ամենակարևորը, շատ ակտուալ է: Միխայիլը բոլոր թեկնածուների մեջ  իսկապես ամենաբարձրահասակն է: Նրա վարկանիշն էլ բարձր է»,- Մակարևիչի խոսքերն է փոխանցել Պրոխորովի մամլո ծառայությունը:

Իր հերթին, Պուգաչյովան նշել է, որ վաղուց էր ցանկանում համատեղ երգ ձայնագրել Մակարևիչի հետ:

«Մենք Անդրեյի հետ վաղուց մտածում էինք համատեղ երգ ստեղծել: Իսկ այստեղ լավ առիթ կա` Միխայիլ Պրոխորովին նախագահ ենք ընտրում: Եվ Անդրեյ Մակարևիչի խոսքերն էլ շատ խորն են»,- հայտարարել է Պուգաչյովան:

Երգում, ըստ Մակարևիչի խոսքերի, եթե «խելագարին նախագահ դարձնես, դա այլևս երկիր չի լինի, այլ «գժանոց»»: Երգն ավարտվում է հետևյալ բառերով «եթե դու ծնվել ես ամենաբարձրահասակը, դու պարզապես բոլորից հեռուն ես տեսնում»: