Home / Հայաստան / Կոնգրեսը քննադատել է ՍԴՀԿ-ի նկատմամբ հետապնդումը

Կոնգրեսը քննադատել է ՍԴՀԿ-ի նկատմամբ հետապնդումը

ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը և հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

«Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում Կոնգրեսի մաս կազմող կուսակցություն: Մի քանի օր առաջ վարչախումբը ապօրինաբար, իրեն հպատակ դատական իշխանության օգնությամբ, ըստ էության խլեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գրասենյակը:

Տեսնելով Հայ Ազգային Կոնգրեսի` գնալով աճող հեղինակությունը, վարչախումբը մարտահրավեր է նետել Սահմանադրությամբ երաշխավորված ևս մեկ հիմնարար ազատության` միավորումների ազատությանը:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի այս ապօրինի քայլերը և պահանջում անմիջապես դադարեցնել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների նկատմամբ սանձազերծված իրավական կամայականությունները», – ասված է հայտարարության մեջ: