Home / Հայաստան / Ճապոնացիները «երկնային գյուղ» են նախագծել, այն շուտով կարող է կյանքի կոչվել (ՖՈՏՈ, Տեսանյութ)

Ճապոնացիները «երկնային գյուղ» են նախագծել, այն շուտով կարող է կյանքի կոչվել (ՖՈՏՈ, Տեսանյութ)

2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիան ցնցած երկրաշարժը ամենաաղետաբերը եղավ Տոխոկու շրջանի համար: Տոխոկուն հետագա ցունամիներից պաշտպանելու համար Տոկիոյի ճարտարապետ Կիիտիրո Սակոն «երկնային գյուղի» նախագիծ է ստեղծել, որը կյանքի կոչվելու շանսեր ունի:

SAKO Architects ստուդիայի ստեղծած նախագիծը իրենից ներկայացնում է 10-20 մետրով գետնի մակարդակից բարձրացված ցամաքի հատվածներ` տներով և կյանքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Ըստ էության, դրանք մարդաբնակ կղզիներ են հողի վրա, որոնք նորմալ վիճակում գործում են որպես սովորական բնակավայրեր, իսկ աղետի դեպքում դառնում են ապաստարան հարակից բոլոր բնակավայրերի համար:

Ինչպես գրում է New Scientist-ը, «Տոխոկու երկնային գյուղը» պարզապես երևակայություն չէ: Նատորի քաղաքապետը, ըստ կայքի, նման մի կղզու կառուցում մտցրել է վերակառուցման ծրագրի մեջ և այլ քաղաքային իշխանություններ կարող են հետևել այդ օրինական: Այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

Միակ հետ պահող խնդիրը նախագծի գինն է` 20 մլրդ դոլար: Մյուս կողմից Tohoku Sky Village կարող է դառնալ տեսարժան վայր և հետ վերադարձնել ծախսերի մի մասը զբոսաշրջիկների հաշվին: