Home / Հայաստան / Կառավարությունն իզուր է գումար ծախսում գայլերի որսի համար. բնապահպանները մտահոգված են

Կառավարությունն իզուր է գումար ծախսում գայլերի որսի համար. բնապահպանները մտահոգված են

Բնապահպաններն այս տարի ևս իրենց մտահոգությունն ու անհամաձայնություն են հայտնում կառավարության որդեգրած այն մարտավարության հանդեպ, որով փորձ է արվելու պակասեցնել գայլերի թվի աճը հանրապետությունում: Հիշեցնենք, որ կառավարությունը սահմանել է 100 հազար դրամ պարգևատրում յուրաքանչյուր սպանված գայլի համար, և առաջարկում է ոչնչացման ենթակա գայլերի քանակը 100-ից հասցնել 200-ի: Այդ նպատակով կառավարությունը պետք է պահուստային ֆոնդից հատկացնի 20 մլն դրամ` նախորդ տարվա 10 մլն դրամի համեմատ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Կենսառեսուրսների կառավարան գործակալության պետ Արտաշես Զիրոյանը բացատրել է, որ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ գայլերը շատ  համայնքներում հարձակվում են տների, ոչխարների հոտերի վրա և մեծ վնասներ պատճառում գյուղացիներին: Ըստ նրա` անցյալ տարի 300-400 ոչխար գայլերի զոհ է դարձել: Բացի դա, գայլերը հարձակվում են նաև շարք կենդանիների , օրինակ,  որոշ ձկնատեսակների, արջի, բեզորայան այծի, վայրի խոզի վրա:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, Բնապահպանական հասարակական դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը,  խոսելով դաշինքի անդամ բոլոր 15 կազմակերպությունների անունից, հայտնել է, որ գայլերի թիվը քչացնելու համար կարելի է պարզապես թույլ տալ գայլերի որսը որսի սեզոնին, իսկ 20 մլն դրամը տրամադրել Գիտությունների ակադեմիայի համապատասխան բաժնին` ուսումանսիրելու գայլերի քանակի մեծացման նախադրայլները, պարզելու թե ինչու են գայլերը կորցում իրենց բնական միջավայրը, ինչու են գայլերը հարձակվում տնային կենդանիների վրա:

«Մեր երկրու բնական միջավայրի խեղաթյուրումն է բերում նման վիճակի,  որը փոխում է ոչ միայն գայլերի կենսակերպը,  կփոխի կենսակերպը նաև այլ կենդանիների համար: Այս ամենի պատճառն է անտառահատման, հանքարդյուանբերական գործողությունների»,- ասել է Սիլվա Ադամյանը:

Գայլերի որսը մի շարք եվրոպական երկրներում, օրինակ, Մեծ Բրիտանիայում, հանգեցրել են այն բանին, որ այդ երկներում գայլերը իսպառ վերացել են, նշել է բնապահպանը: