Home / Հայաստան / Մաշտոցի այգում խոսել են հանքարդյունաբերության ստվերային եկամուտների մասին

Մաշտոցի այգում խոսել են հանքարդյունաբերության ստվերային եկամուտների մասին

Այսօր Մաշտոցի այգում իրականացվող բնապահպանների ակցիայի շրջանակներում տեղի է ունեցել աուտիզմ ունեցող երեխաների նկարների ցուցահանդեսը և «Քաղաքացիական ամբիոն» ակցիան, որն արդեն ավանադական է դառնում:

Երեկ «Ամբիոնի» շրջանակներում խոսել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, իսկ այսօր Թեղուտի և առհասարակ Հայաստանում հանքարդյունաբերության  հիմնահարցերի մասին պատմել է «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:

Նա մեջբերել է որոշ տնտեսագետների այն կարծիքը, որ Հայաստանում հանքարդյունաբերության եկամուտները կազմում են մոտ 2 միլիարդ դոլար, սակայն դրանից 1.5 միլիարդը ստվերային է և չի հարկվում:

Իրավաբանը նշել է Թեղուտը հակաօրինական հանքարդյունաբերության վառ օրինակ է, քանի որ Թեղուտի անտառում բնակվում է Կարմիր գրքում գրանցված 21 կաթնասուն, 9 բուսատեսակ:

«Հակաօրինական է նաև Ամուլսարում ոսկու բաց հանքի շահագործումը: Նախ՝ հանքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ուստի պայթյունների արդյունքում կարող է փոխվել ստոգետնյա ջրերի ուղղությունը: Իսկ այդ հանքային ջրերը Ջերմուկի հարստությունն են: Բացի դա, քաղաքը տուրիստական մեծ կենտրոն դառնալու պոտենցիալ ունի, իսկ ո՞վ կգա ու կհանգստանա մի տեղ, որտեղ բաց հանք է շահագործվում», – ասել է Արթուր  Գրիգորյանը՝  նկատելով, որ սխալ հանքարդյուանբերությունը ոչ միայն շրջակա միջավայրին է վնասում, այլ նաև տնտեսական մեծ վնասներ կարող է պատճառել:

«Տնտեսական վնաս սպառնում է նաև Թեղուտի անտառի հանքի շահագործման դեպքում, քանի որ դա ուղղակի կվերացնի  անտառի շուրջ 30%-ը կազմող պտղատու ծառերը, որը եկամուտի աղբյուր է տեղի բնակչության համար», – ասել է Գրիգորյանը: