Home / Հայաստան / Քաղաքապետարանն արտոնել է ՀԱԿ-ի տեղափոխված հանրահավաքը

Քաղաքապետարանն արտոնել է ՀԱԿ-ի տեղափոխված հանրահավաքը

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի` մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի իրազեկումը:

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսի` այս տարվա առաջին հանրահավաքը պետք է կայանար փետրվարի 17-ին, սակայն եղանակային խիստ պայմանների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության նկատառումներով այն հետաձգվել էր: