Home / Հայաստան / Հայաստանին 15 միլիոն հատկացրեցին ջրամատակարարումը բարելավելու նպատակով

Հայաստանին 15 միլիոն հատկացրեցին ջրամատակարարումը բարելավելու նպատակով

Այսօր Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ փոխառության համաձայնագիր Համայնքային ջրամատակարարման ծրագրի շրջանակում:

Փոխառության գումարը ենթավարկային համաձայնագրով կփոխանցվի «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը` սպասարկման  մի շարք տարածքների ջրամատակարարումը  բարելավելու  նպատակով:

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ծրագրի շրջանակում, մասնավորապես, կիրականացվեն Աշտարակ, Մասիս, Էջմիածին քաղաքների և հարակից բնակավայրերի ջրամատակարարման ցանցերի վերականգնման աշխատանքներ:

Փոխառությունը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10-ը՝ արտոնյալ (առանց մայր գումարի մարման):

Ծրագիրը նախատեսվում է ավարտել  2015 թվականի հունիսի 30-ին: