Home / Հայաստան / Սահակաշվիլիին բանտից փրկում է միայն նախագահական անձեռնմխելիությունը. ՌԴ

Սահակաշվիլիին բանտից փրկում է միայն նախագահական անձեռնմխելիությունը. ՌԴ

Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հայտարարել է այնպիսի ապացույցների տիրապետման մասին, որոնք հաստատում են 2008 թվականին տեղի ունեցած Հարավային Օսիայի պատերազմի ժամանակ Վրաստանի նախագահի կապը անձի, ինչպես նաև խաղաղության և մարդկանց անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հետ: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Մարկինը: Մասնավորապես, նրա խոսքով, Հետաքննչական կոմիտեն հետաքննում է Հարավային Օսիայի հետ կապված քրեական գործերը «սպանություն» , «վարձկալություն», «Ցեղասպանություն» և մի շարք այլ հոդվածներով:

Ըստ էության, դա նշանակում է, որ Մոսկվան նախկինի պես ցանկանում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին քրեական պատասխանատվության ենթարկել, սակայն իրավաբանական արտոնություն չունի:

«Սակայն Ռուսաստանի տարածքում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ պաշտոնատար անձանց միջազգային իրավունքի նորմերով ամրագրված անձեռնմխելիությունը ապահովագրում է նրանց արտասահմանյան արդարադատությունից»,-ասել է Մարկինը:

Հիշեցնենք, որ 2008 թվականին Հարավային Օսիայում զինված հակամարտություն բռնկվեց ռուսաստանյան և վրացական զորքերի միջև: Ցխինվալիի մի մասը ավերվել էր: Ռուսաստանի կողմից Հարավային Oսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմանն ի պատասխան Թբիլիսին չեղյալ հայտարարեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները և երկու ինքնահռչակ հանրապետությունները օկուպացված տարածքներ ճանաչեց:

Պատերազմից մեկ տարի անց` 2009 թվականին, Հետաքննչական կոմիտեն հայտարարել է, որ Հարավային Օսիայում, ըստ իրենց, տեղի ունեցած ցեղասպանության մասին քրեական գործի 380 հատորներում ապացույցներ են հավաքված խաղաղ բնակչության նկատմամբ Վրաստանի կողմից միջազգային հռչակագրերով արգելված հարձակվողական զենք օգտագործելու փաստը: