Home / Հայաստան / Բրիտանացի գործիչը հստակ տարբերություններ չի տեսնում հայկական կուսակցությունների միջև

Բրիտանացի գործիչը հստակ տարբերություններ չի տեսնում հայկական կուսակցությունների միջև

Խորհրդարանական և նախագահական ընտրություններին ընդառաջ Հայաստանում տարբեր կուսակցությունների միջև իրական քաղաքական բանավեճեր են ընթանում: Այս մասին Regnum գործակալության հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչը:

Միաժամանակ նա ընդգծել է այն փաստը, որ Հայաստանում կուսակցական քաղաքականությունը այս ընթացքում շատ ավելի անձնակենտրոն է թվում, քան հարթակներում կամ ծրագրերում: «Ես նկատի ունեմ այն, որ կուսակցությունները, թվում է, չունեն հստակ ընդգծված քաղաքական մանիֆեստներ այն խնդիրների շուրջ, որոնք առավել մտահոգում են հասարակ մարդկանց. ինչպես նպաստել տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը, ինչպիսի հարկային ռեժիմ կիրառել, ինչպես բարեփոխել առողջապահական համակարգը, բարելավել կրթությունը, ինչպես հոգ տանել հասարակության անապահով շերտերի մասին: Լավ կլիներ լուրջ բանավեճեր տեսնել այս առանցքային խնդիրների վերաբերյալ»: