Home / Հայաստան / Ծառուկյանն ու Հայրապետյանը` ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորների հնգյակում

Ծառուկյանն ու Հայրապետյանը` ԱԺ նիստերից ամենաշատ բացակայող պատգամավորների հնգյակում

Ազգային ժողովի աշխատանքը մոնիտորինգի ենթարկող Parliament Monitoring հասարակական կազմակերպությունն այսօր իր կայքում հրապարակել է չորրորդ գումարման ԱԺ-ի (աշխատանքները սկսել է 2007 թվականից – խմբ.) ակտիվությունը բնութագրող վիճակագրությունը:

Համաձայն վիճակագրության՝ ամենաշատը բացակայել է հանրապետական պատգամավորներ Հարություն Փամփուկյանը` 465 անգամ: Երկրորդ-երրորդ տեղերը բաժանում են ՀՅԴ-ականներ Ալվարդ Պետրոսյանը և Աշոտ Ափոյանը` 462-ական բացակայություն: Չորրորդ տեղում է ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը` 455 բացակայություն: 449 անգամ Ազգային ժողովի նիստերի չի ներկայացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Ամենաշատը ելույթներ ունեցած պատգամավորների տասնյակում վեցը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են: Ամենաշատը ելույթներ են ունեցել «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը (131) և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (120):

Կողմ քվեարկածների ցուցակը կազմված է բացառապես կոալիցիոն կուսակցութունների ՝ ՀՀԿ և ԲՀԿ անդամներից: Այս ցուցակում առաջին հորիզոնականում է Գալուստ Սահակյանը, ով 460 անգամ «այո» է ասել տարբեր օրինագծերին:

Ամենից շատը` 61 անգամ, դեմ է քվեարկել անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: