Home / Հայաստան / Հայ զինվորը վիրավորվել է շփման գծի վրա. հարուցվել է քրեական գործ

Հայ զինվորը վիրավորվել է շփման գծի վրա. հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 25-ին հայ-ադրբեջանական շփման գծի վրա, հակառակորդի գնդակից որովայնի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Արման Մուրադի Սեդրակյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Զինվոր Արման Սեդրակյանին սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, ժամեր անց տեղափոխել Երևանի կենտրոնական կլինիկական  զինվորական հոսպիտալ: Զինծառայողի առողջական վիճակը այս պահին նորմալ է գնահատվում: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մերի Սարգսյանը հայտնեց նաև, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104  հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով: Արման Սեդրակյանը մեկ ու կես տարվա զինծառայող է: