Home / Հայաստան / Խաղաղությունը հնարավոր է. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը խոսել է Ղարաբաղի խնդրից

Խաղաղությունը հնարավոր է. ԱՄՆ պետքարտուղարի օգնականը խոսել է Ղարաբաղի խնդրից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեծապես կարևորում են Ադրբեջանի հետ հարաբերությունները: Այս մասին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մեկնարկի 20-ամյակին նվիրված իր ելույթում հայտարարել է   ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Նա հիշեցրել է Հիլարի Քլինթոնի` նախորդ տարի Բաքվում հնչեցրած այն խոսքերը, թե ԱՄՆ-ի և Ադրբեջանի կապերը խորն են և ամուր, իսկ այդ հարաբերությունների կարևորագույն տարրերն են անվտանգության, էներգետիկայի և քաղաքական ու տնտեսական բարեփոխումների ոլորտները:

Անդրադառնալով ավնտանգության խնդիրներին` Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ տվյալ ոլորտում կարևոր է ԱՄՆ-ի նվիրվածությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և ազնիվ լուծմանը:

«Որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր Միացյալ Նահանգները շարունակում են սերտորեն աշխատել կողմերի հետ` հասնելու համար հարցի խաղաղ կարգավորմանը»:

Խաղաղության ուղղությամբ տարվող վերջին քայլերը, իհարկե, հաճախ ամենաբարդն են լինում, բայց մենք հավատացած ենք, որ խաղաղությունը հնարավոր է և անհրաժեշտ: Եվ կողմերի պարտավորվածության և քաղաքական կամքի շնորհիվ մենք կարող ենք շարժվել դեպի ավելի ապահով և բարգավաճ ապագա»,-ասել է Ֆիլիպ Գորդոնը: