Home / Հայաստան / Կոնգրեսի ցուցակը պատրաստ չէ. ՀԱԿ-ը հերքում է կայքի հրապարակումը

Կոնգրեսի ցուցակը պատրաստ չէ. ՀԱԿ-ը հերքում է կայքի հրապարակումը

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցը, հատվածներ բերելով «Ազատություն» ռադիոկայանին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի տված հարցազրույցից (փետրվարի 29, ժ. 16:03), նյութը վերնագրել է «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը պատրաստ է» վերնագրով:

«Հայտնում ենք, որ ցուցակի պատրաստ լինելու մասին կայքի հաղորդած տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը», – ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ: