Home / Հայաստան / Բաքվի «Եվրատեսիլին» Բրիտանիան կներկայացնի 75-ամյա երաժիշտը

Բաքվի «Եվրատեսիլին» Բրիտանիան կներկայացնի 75-ամյա երաժիշտը

Մայիսին Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ 2012» միջազգային երգի մրցույթում Մեծ Բրիտանիան կներկայացնի երաժշտական աշխարհի լեգենդ, 75-ամյա Էնգելբերտ Համփերդինքը:

Նա Եվրատեսիլ երաժշտական մրցույթի ողջ պատմության մեջ ամենատարեց մասնակիցը կլինի:

Երգիչը «մեծ պատիվ» է համարել Եվրատեսիլին մասնակցելու հրավերը` հավելելով, որ «պայքարի է պատրաստվում», հաղորդում է BBC-ն:

Համփերդինքի կողմից ներկայացվելիք երգը ավելի ուշ հայտնի կդառնա: Հաղորդվում է միայն, որ երաժշտական ստեղծագործության վրա աշխատում են պրոդյուսեր Մարտին Տերեֆեն և Սաշա Սկարբեկը` հայտնի անգլիացի երաժիշտ Ջեյմս Բլանտի You’re Beautiful երգի համահեղինակը: