Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ

Սերժ Սարգսյանը կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ից 7-ը աշխատանքային այցով կլինի Բրյուսել:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, այցի շրջանակներում Սարգսյանը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում:

Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. ՀՀ նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ:

Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս: