Home / Հայաստան / Աբովյան փողոցում ապօրինի շինարարություն են նկատել. այդ մասին կխոսեն Մաշտոցի այգում

Աբովյան փողոցում ապօրինի շինարարություն են նկատել. այդ մասին կխոսեն Մաշտոցի այգում

Երևանի Կենտրոնում` Աբովյան փողոցում գտնվող նախկին ԱՕՔՍ-ի շենքի հարևանությամբ դարձյալ ապօրինի շինարարություն է սկսվել: Այս մասին  Epress.am-ի հետ զրույցում ասել է Երևանում ապօրինի շինարարությունների խնդիրներով զբաղվող ակտիվիստ Վարդան Գերավետյանը:

Վերջինս նշել է, որ չնայած նրան, որ տվյալ տարածքը պահպանվում է Մշակույթի նախարարության կողմից, շինարարությունը մեկնարկել է, և չկա ցուցանակ, որի վրա նշված կլիներ, թե ով է շինարարություն իրականացնող կազմակերպությունը, ինչը պահանջվում է օրենքով:

Գերավետյանը նշել է, որ իրեն հաջողվել է ճշտել` շինարարությունն իրականացնում է գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը:

«Երեկ ես տեսա, որ այնտեղ արդեն գոյացել է  մի մեծ փոս և արդեն բետոնապատման աշխատանքներ են իրականացվում, թեև իրենց փաստաթղթղերից մեկում նշված է, որ այնտեղ թույլտվություն կա միայն փոս փորելու համար: Այդպես է` միշտ անօրինական սկսում են, հետո օրինականացնում են», – ասել է Գերավետյանը:

Նա տեղակացրել է, որ այսօր ժամը 15:00-ին Մաշտոցի այգում տեղի ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ի թիվս այլ խնդիրների, կբարձրացվի նաև տվյալ տարածքի շինարարությունը դադարեցնելու հարցը: