Home / Հայաստան / Հայ երգիչ-երգչուհիները զրկվեցին Սարկոզիին նվիրված համերգներից

Հայ երգիչ-երգչուհիները զրկվեցին Սարկոզիին նվիրված համերգներից

Պալատական երգչախմբի անդամները հայտնվել են «սգի մեջ»: Ինչպես գրում է «Ժողովուրդ» թերթը` հղում կատարելով իշխանական վերնախավի մոտ կանգնած իր աղբյուրին, այն բանից հետո, երբ Ֆրանսիայի սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Երևանում նախատեսված է եղել համերգների շարք` ի պատիվ Նիկոլա Սարկոզիի: Եվ Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավին զուգահեռ, այդ համերգները պետք է տեղի ունենային նաև Հայաստանում: Բայց քանի որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը, բոլոր համերգները չեղյալ են հայտարարվել:

«Կներեք, բայց այդպես ստացվեց: Համենայնդեպս, մենք չենք մեղավորը», – այսպիսի ձևակերպմամբ միջոցառման կազմակերպիչները երգիչ-երգչուհիներին բացատրել են, որ «աստղային» վարձատրությունը կստանան ավելի ուշ` ՀՀԿ-ի նախընտրական համերգների ժամանակ, գրում է «Ժողովուրդը»: